Ինչու ընտրել երեխաների համար բոբիկ կամ փափուկ ներբաններով կոշիկներ
Փափուկ ներբաններով բոբիկ կոշիկները կարևոր նշանակություն ունեն նորածինների և երեխաների ոտքերի առողջ զարգացման համար: Նորածինների ոտքերը շատ զգայուն են և հենց առաջին քայլերով է, որ նրանք ուսումնասիրում են շրջապատող աշխարհը: Բոբիկ կամ փափուկ ներբաններով կոշիկները առավելապես նմանեցված են ոտաբոբիկ քայլելու, ինչն էլ նպաստում է հավասարակշռության, համակարգման և ոտքերի բնականոն զարգացմանը:
Փափուկ ներբաններով կոշիկները չեն կաշկանդում ոտքերի բնական շարժումները՝ թույլ տալով մկաններին ճիշտ ձևավորվել և ամրանալ: Սա շատ կարևոր է երեխայի շարժիչ հմտությունների զարգացման համար, որը կօգնի հետագայում վազքի, ցատկելու, մագլցելու և այլ ակտիվ գործողությունների ժամանակ:
Կոշտ ներբաններով ավանդական կոշիկները խոչընդոտում են ոտքերիի բնական շարժումներին, ինչի հետևանքով կարող են զարգանալ հարթաթաթություն, բարձր կամար և այլն խնդիրներ:
Բոբիկ կամ փափուկ ներբաններով կոշիկների առավելություններն այն են, որ
- Դրանք անփոխարինելի են երեխաների քայլվածքի և ոտնաթաթերի ճիշտ զարգացման համար։
- Դրանք հարմարեցված են բոբիկ քայլելուն ,ինչը նպաստում է ոտքերի մկանների և մարմնի հավասարակշռության զարգացմանը;
- Դրանք խթանում են ներբաններին գտնվող բազմաթիվ նյարդային վերջույթները, որոնք էլ ճիշտ ազդակներ են ուղարկում ուղեղին։
- Բոբիկ քայելուն առավելագույնս մոտեցված կոշիկներն օգնում են ճիշտ ընկալել շրջակայքը, դրանով իսկ նվազեցնում են ընկնելու և վնասվածքներ ստանալու հավանականությունը։