fbpx

Ինչու ընտրել երեխաների համար բոբիկ կամ փափուկ ներբաններով կոշիկներ

Փափուկ ներբաններով բոբիկ կոշիկները կարևոր նշանակություն ունեն նորածինների և երեխաների ոտքերի առողջ զարգացման համար: Նորածինների ոտքերը շատ զգայուն են և հենց առաջին քայլերով է, որ նրանք ուսումնասիրում են շրջապատող աշխարհը: Բոբիկ կամ փափուկ ներբաններով կոշիկները առավելապես նմանեցված են  ոտաբոբիկ քայլելու, ինչն էլ նպաստում է հավասարակշռության, համակարգման և ոտքերի բնականոն զարգացմանը:

Փափուկ ներբաններով կոշիկները չեն կաշկանդում  ոտքերի բնական շարժումները՝ թույլ տալով մկաններին ճիշտ ձևավորվել և ամրանալ: Սա շատ կարևոր է երեխայի  շարժիչ հմտությունների  զարգացման  համար, որը կօգնի հետագայում վազքի, ցատկելու, մագլցելու և այլ ակտիվ գործողությունների ժամանակ:

Կոշտ ներբաններով ավանդական կոշիկները խոչընդոտում են ոտքերիի բնական շարժումներին, ինչի հետևանքով կարող են զարգանալ հարթաթաթություն, բարձր կամար և այլն խնդիրներ:

 Բոբիկ կամ փափուկ ներբաններով կոշիկների առավելություններն այն են, որ

  • Դրանք անփոխարինելի են երեխաների քայլվածքի և ոտնաթաթերի ճիշտ զարգացման համար։
  • Դրանք հարմարեցված են  բոբիկ քայլելուն ,ինչը նպաստում է ոտքերի մկանների և մարմնի հավասարակշռության զարգացմանը;
  • Դրանք խթանում  են ներբաններին գտնվող բազմաթիվ  նյարդային վերջույթները, որոնք  էլ ճիշտ ազդակներ են ուղարկում ուղեղին։
  • Բոբիկ քայելուն առավելագույնս մոտեցված կոշիկներն օգնում են ճիշտ ընկալել շրջակայքը, դրանով իսկ նվազեցնում են  ընկնելու և վնասվածքներ ստանալու հավանականությունը։